Եթե հետևեք մեր խորհուրդին և պատրաստեք հետևյալ ուտեստը, ապա կստանաք սննդարար և համեղ ընթրիք:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաղամբ՝ 10-12 տերև
- սոխ՝ 1 հատ
- աղացած միս՝ 300գ
- ձու՝ 2 հատ
- կանաչի՝ ըստ ճաշակի
- աղ՝ 1/2 թ.գ.
- սև պղպեղ
- սխտոր՝ 2 պճեղ
Պատրաստման եղանակ.
- Մանր կտրատած սոխն ու կանաչին տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ և ավելացնել աղացած մսին:
- Ճզմել սխտորը: Աղացած մսին ավելացնել սխտորը, սև պղպեղը, աղը և 1 ձուն: Լավ խառնել:
- Կաղամբի տերևները 2-3 րոպե եփել եռացող ջրի մեջ:
- Կաղամբի տերևի մեջ միջուկ լցնել և եռանկյունաձև փակել:
- Ձու հարել, մի քիչ աղ և սև պղպեղ ավելացնել: Մեջը թաթախել եռանկյունները և տապակել տաքացրած ձեթի մեջ:
- Տապակել 1-2 րոպե՝ յուրաքանչյուր կողմից:
- Ստացված եռանկյունները դնել ջեռոցի տապակի մեջ և ուղարկել 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թողնելով 20-25 րոպե:
Բարի ախորժակ: