ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է «Փաստերի ստուգման հարթակի»-ի հետաքննական հոդվածի մասին՝ իր հայտարարագրի կեղծ լինելու վերաբերյալ։
Եթերի ժամանակ Սիմոնյանը ցույց է տվել տեղեկանքը, որ 2018 թվականին իր քարտին բացվել է 16 հազար ԱՄՆ դոլար գումարով վարկային գիծ․
«Հեսա էդ թուղթը, որը Դուք ման էիք գալիս ու չէիք գտնում։ Ես գնել եմ իմ մեքենան՝ վարկային գիծ բացելով և իմ նախորդ, վաճառած մեքենայից ձևավորված գումարով»,-ասել է նա։
Նա նշել է, որ ընդամենը պետք էր իրեն զանգահարել և բացատրություն ստանալ՝ նախքան հրապարակում անելը։
«Ու այսուհետ որևիցե մեկը չհամարձակվի թույլ տալ իրեն՝ ինձ վարկաբեկելով, անուն կպցնելով, ասել, որ ինչ-որ մեկն ինձ մեքենա է նվիրել, կամ ինչ-որ մեկն ինձ համար մեքենա է առել»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։