Գրեթե բոլոր աղջիկների համար հարսանիքը կյանքի կարևորագույն օրերից մեկն է: Այդ միջոցառման պատրաստական աշխատանքներն ամիսներ են տևում: Կարևոր է ցանկացած դետալ, հատկապես եթե դա վերաբերվում է հարսի արտաքինին՝ սկսած զգեստից մինչ դիմահարդարումը:
Մեր այսօրվա պատմության հերոսուհին չի սիրում վառ դիմահարդարում: Սակայն լինելով իր գործի վարպետ՝ դիմահարդարը որոշեց հաշվի չառնել հարսի ցանկությունը և իր պատկերացրածն անել: Դա ճիշտ որոշում էր. արդյունքը հարսիկին անչափ դուր եկավ:
Արտահայտիչ և հմայիչ ստացվեց
Դիմահրադարումն այնքան վառ չէ, որքան արտահայտիչ և հարսի բնական գեղեցկությունն ընդգծող:
Վարպետը շատ լավ է կախարդել. գրագետ ընտրված երանգներ և հմուտ աշխատանք:
Աղջկա կերպարը ստացվեց նուրբ և ռոմանտիկ: Երբ հարսիկն առաջին անգամ նայեց հայելու մեջ, ինքն իրեն չճանաչեց: