Հարսանիքի ժամանակ եկեղեցի մտավ անտուն շուն և պառկեց հարսի զգեստին…ոչ ոք չէր սպասում, որ նման բան կլինի

Նորապսակներ Մարիլիան և Մատեուսուն պլանավորում էին հարսանելան արարողությունն անցկացնել եկեղեցու բակում, սակայն հորդառատ անձրևի պատճառով նրանք ստիպված եղան հավերժ սիրո և հավատարմության երդումը տալ եկեղեցու ներսում:

Երբ արարողությունը սկսվեց, ներս մտավ մի անտուն շուն: Խեղճ կենդանին թրջված էր և մրսած, պարզ էր, որ նա տաքանալու համար տեղ է փնտրում:

Շրջելով եկեղեցում՝ շունը պառկեց հարսի երկար քողի վրա: Հյուրերը ցանկացան դուրս հանել կենդանուն, սակայն կենդանին չէր էլ պատրաստվում հանձնվել:

Շունը կրկին շրջեց եկեղեցում և վերադարձավ նույն տեղը: Հավանաբար, նրան դուր էր եկել Մարիլիայի քողը:

Նման համառությունը կարող էր բարկացնել ցանկացած մարդու, բայց ոչ մեր պատմության հերոսուհուն: Աղջիկը շների սիրահար է, այդ պատճառով էլ ասաց.

Եթե նա եկել է մեզ մոտ, թող լինի մեր հարսանիքի հյուրը:

Դեռ արարողությունը չէր ավարտվել, երբ շունը դուրս վազեց: Անձրևն արդեն վերջացել էր: Նորապսակները ցանկացան գտնել շանը և նրան տուն տանել, սակայն չգտան:

Միայն 3 օր անց երիտասարդների բոլոր ընկերների համատեղ ջանքերի շնորհիվ՝ հաջողվեց գտնել շանը, ով այժմ ապրում է Մարիլիայի և Մատեուսուի հետ, շրջապատված է սիրով և հոգատարությամբ:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause