Հասարակական որ վայրերում կարգելվի ծխելը

ծխելը կարգելվի

Ծխելը կարգելվի ոչ միայն տրանսպորտում, այլև կանգառների ծածկերի տակ։ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը արդեն հրապարակվել է։

Այս օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության, վնասակար հետևանքներից, սոցիալական,  տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Որպես օրենքի խախտում՝ պատասխանատվության կենթարկվեն, եթե ծխեն հետևյալ վայրերում․ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում՝ աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից։

Առևտրային կենտրոններում, ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները։

Զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների.

Տրանսպորտում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։

Like this post? Please share to your friends:
Prends ta pause