Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք եւ չեք էլ ունենա Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։

Խրոնիկ միտինգային գործելաոճը առատորեն համեմվում է անբարտավանության, կիսագրագիտության եւ ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։

Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։

Տիկնայք եւ պարոնայք, խորը շունչ քաշեք եւ դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք եւ չեք էլ ունենա։

Եւ այդ խանդն իւ նախանձը ուղղեք ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելուն։

Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ եւ սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին։

ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BESTՄեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու,…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 16 июня 2019 г.

Նյութի աղբյուրը Bavnews․am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause