«Հայտնի կենդանու համառությունն ամեն տեղ չի, որ օգուտ ա բերում». Շարմազանով

«Ժողովրդի կենսամակարդակն ավելացել ա՞, ո՞ւմ կյանքն ա լավացել՝ բացի իրա նեղ շրջապատից: Կարող ա մի քանի հոգի ուղղաթիռ են նստում, խորոված-քյաբաբը շատացել ա, գաթան, բուլկին:

Ես անցյալին վերադառնալու կոչ չեմ անում, ես միշտ առաջ եմ նայում, բայց համեմատության մեջ, այո, Փաշինյանը բոլոր ոլորտներում պարտվում է անցյալի իշխանություններին»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին:

«Ներդրումներն ո՞ւր են, կախարդական փայտիկն ո՞ւր ա: Քո տված խոստումները նայեմ, քո գրանցած արդյունքները նայեմ, եթե դայա փայլուն, ողբամ մեր վիճակը:

Հայտնի կենդանու համառությունն ամեն տեղ չի, որ օգուտ ա բերում, մանավանդ քաղաքակության մեջ»,- նշեց նա:

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause