Հայկ Սարգսյանը նոր գրառում է կատարել

Հայկ Սարգսյանը նոր գրառում է կատարել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համացանցում թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման հետևանքով:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ այդ առիթով հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով երկրի ղեկավարներին և իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը կիսվել է «Դեմ եմ հանրապետականին» ֆեյսբուքյան խմբի հայտարարությամբ: Րոպեներ առաջ նա վերոնշյալ հայտարարությանը կից գրառում է ավելացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։
Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին, դա ճնշում չէ՞։
Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞»,- գրել է Հ. Սարգսյանը։

 

Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։
Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։
Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞։

աղբյուրը

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause