Կին և հավերժ սեր՝ 100 դոլարի դիմաց…անիրական թվացող պատմություն

Այս կնոջ անունը Կրիստի է: Նրան շտապ գումար էր հարկավոր, և այդ պատճառով էլ որոշեց գնալ նման քայլի. գրանցվել ծանոթությունների հատուկ կայքում, որտեղ տղամարդիկ գումար էին վճարում աղջիկներին՝ ժամադրության գալու համար: Ոչ մի պարտավորվածություն և դժգոհություն, իսկ գումարը սիմվոլիկ է՝ 100 դոլար:

Գրանցվելուց մի քանի օր անց մի տղամարդ գրեց նրան՝ հանդիպելու ցանկություն հայտնելով, և ինչպես որ կարգն է՝ վճարեց գումարը:

Իսկ մի քանի շաբաթ անց նրանք ամուսնացան:

Ոչ Կրիստին, որ Ֆրենկն ի սկզբանե չունեին լուրջ մտադրություն: Աղջկան գումար էր անհրաժեշտ, իսկ Ֆրենկին՝ հույս, որ ինքն այնքան էլ ծեր չէ, և դեռ կարող է դուր գալ կանանց: Գնացին հանդիպման և…երջանկացան:

Սիրավեպը շատ արագ լուրջ ընթացք ստացավ, և երկուսն էլ չհասցրեցին հասկանալ, թե ինչպես եղավ դա:

Նրանց մոտ կարծես թե ամեն ինչ անթերի է. կիրք, զգացմունքներ և հարաբերությունները շարունակելու ցանկություն:

Ժամանակի հետ նրանց սերն  էլ ավելի է մեծանում:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause