W.S.K.F Հայաստանի գլխավոր քարտուղար Արման Պողոսյանը կոչով դիմել է հայությանը.
«Խնդրում եմ եվ կոչ եմ անում բոլոր Հայերին’ այս օրերին համացանցում աջակցեք մեր շատ սիրելի Մակգրեգորին, նա այս տարի իմ խնդրանքով ապրիլի 24 ին կանգնեց մեր հայության կողքին և կորցրեց մոտ 80 միլիոնանոց իրեն սիրող Թուրքերին։
հավատացեք շոումեն սպորտսմենը երբեք չեր գնա նման քայլի եթե չլիներ սերը մեր հանդեպ W.S.K.F. միշտ ազգանվեր գործեր է արել, ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո մենք Հայաստան և Արցախ առաջնությունը կատարեցինք հենց թորքերի քթի տակ Մարտակերտում Թալիշին կից…
Եվ սա դեռ 5 տոկոսն ե մեր գործերի։… Ափսոս որ շատ պաշտոնյաներ այդ ընդացքում քնած էին….»:
Հիշեցնենք, որ խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը օրեր առաջ «Թվիթերում» գրառում էր կատարել հայերի մասին.
Նա աշխարհին կոչ էր արել կատակ չանել հայերի հետ.
«Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել: Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները:
Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ:
Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին»,- գրել է Մաքգրեգորը` պատասխանելով օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: