Սննդանյութերով լի կեֆիրը չափազանց օգտակար է մեզ համար:
Այն պարունակում է վիտամիններ և միներալներ՝ ներառյալ A, B (1, 3, 9 և 12), D և K վիտամինները, ֆոլաթթու, յոդ, մագնիում, երկաթ և կալցիում: Բացի այդ, այն պարունակում է պրոբիոտիկներ, որոնք խթանում են աղեստամոքսային տրակտը, վերացնում են վնասակար բակտերիաները և պահպանում աղիների ֆլորայի առողջությունը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կեֆիրի օգտագործումը կարևոր է ոչ միայն մարսողության, այլև իմունային համակարգի համար:
Կեֆիրը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց և օգտակար ճարպեր, սակայն դրա բաղադրության մեջ չկա շաքարավազ, ուստի սա հիանալի դիետիկ պրեպարատ է:
Կարելի է դիմակ պատրաստել կեֆիրի օգտագործմամբ՝ մաշկը մաքրելու համար:
Չնայած այդ բոլոր հատկություններին՝ կեֆիրի չափից ավել օգտագործումը կարող է վնաս հասցնել օրգանիզմին: Օրական խմեք 4 բաժակից ոչ ավել կեֆիր:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։