Լավագույն հարսանեկան նվերը բացեցին տարիներ անց…ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ կար ներսում

Ոչ մի ամուսնություն էլ անթերի չէ: Յուրաքանչյուր ընտանիքում լինում են և երջանիկ ակնթարթներ, և վեճեր: Պարզապես պետք է սովորել լսել միմյանց և կարողանալ զիջել: Առանց դրա ուղղակի չի լինի…

Կաթին և Բրենդսոնն ամուսնացել են 10 տարի առաջ: Հարսանիքին նրանք նվեր էին ստացել. դա մի տուփ էր, որի վրա գրված էր «Պահել մինչ առաջին վեճը. դրանից հետո կարելի է բացել»: Ամուսիններն այդպես էլ վարվեցին:

Բնականաբար, 10 տարիների ընթացքում նրանք շատ անգամներ էին վիճել, սակայն երբեք չէին բացել նվերը: Նրանցից յուրաքանչյուրը համարում էր, որ վեճն այնքան էլ լուրջ չէ, և որոշում էին սպասել և դեռ չբացել այն:

Վերջերս նրանք պատրաստվում էին գնալ իրենց ընկերոջ հարսանիքին, և երբ մտածում էին, թե ինչ նվիրել, հիշեցին այն տուփի մասին, որն այդպես էլ փակ է մնացել:

Ամուսինները բացեցին նվերը: Իսկ այնտեղ կար 2 երկտող: Մեկը կնոջ համար էր, մյուսը՝ ամուսնու: Ամուսնու նամակում գրված էր. «Նրա համար ծաղկեփունջ գնիր», իսկ կնոջ երկտողում ասվում էր՝ «Պատրաստիր նրա ամենասիրած ուտեստը»:

Իսկ տուփի մեջ դրված էին գինու բաժակներ, վարդի թերթիկներ: Պարզվեց, որ դա նվիրել էր մի տատիկ, ով իր ամուսնու հետ ապրել է կես դարից ավել: Հավանաբար, նա գիտեր, թե ինչպես են պահպանում ընտանեկան երջանկությունը:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause