Իրական պատմություն No2…Մի անգամ երեկոյան զանգեց, թե գործերով ձեր մոտ եմ լինելու, վերջացնեմ գամ ձեր տուն կինո կնայենք միասին, ես էլ՝ հիմարս, առանց որևէ հետին մտքի ասեցի՝ հա արի…

«Բարի երեկո Լուսի ջան, կներեք որ էսքան ուշ ժամի եմ գրում: Նոր կարդացի ձեր անանունին: Ուզում եմ իմ դժբախտ դեպքի մասին էլ ես կիսվեմ, բայց սրա մասին ես նույնիսկ հարազատներիս չեմ պատմել:

Բռնաբարության դեպքերը Հայաստանում շատ շատ են ու դրանց ընդամենը մի չնչին տոկոսն ա բարձրաձայնվում:
Ես նույնիսկ նախանձում եմ ձեր գրած վերջին երկու աղջիկներին, որ իրենք գոնե չեն բռնաբարվել, իրենց բայց ապրումները հասկանում եմ շատ լավ:

Մի տղայի հետ էի ծանոթացել, մի քանի անգամ հանդիպեցինք ու նորմալ ադեկվատ մարդու տպավորություն թողեց, էդ ժամանակ ես մենակ էի ապրում Երևանում: Մի անգամ երեկոյան զանգեց, թե գործերով ձեր մոտ եմ լինելու, վերջացնեմ գամ ձեր տուն կինո կնայենք միասին, ես էլ՝ հիմարս, առանց որևէ հետին մտքի ասեցի՝ հա արի: Ամեն ինչ էնքան հանկարծակի ու արագ եղավ, որ ես չկարողա նունիսկ դիմադրեի, ձեռքով էլ բերանս փակել էր, որ գոռոցս ու լացս հարևանները չլսեին:

Մինչ այդ ես կույս էի: Չասեմ դրանից հետո ինչ կարգի վնասվածքներ էի ստացել, որ ստիպված էի վիրահատվել անմիջապես ու ոսիկանությունում էլ ստիպված խաբել ասել թե իբր իմ կամքով ա եղել, ինքն էլ ընկերս ա, որովհետև ինքը փաստաբան էր ու նախօրոք զգուշացրել էր, որ լավ կապեր ունի ու եթե բողոքեմ, դրանից մենակ ես եմ տուժելու: Քանի ամիս էր ուշքի չէի գալիս, ոչ մեկին չէի կարող պատմել, միակ բանը որ մտքումս պտտվում էր էն ժամանակ դա ոչ թե ապրեմ, թե ոչ, այլ որ տարբերակով ինքնասպան լինեմ: Բարեբախտաբար վիրահատությունից հետո վերքերս լավանալուն հետ ես էլ քիչ-քիչ ուշքի եկա, կարողացա կիսվեմ ընկերուհուս հետ ու ինքը շատ օգնեց ինձ: Բայց մինչև հիմա ես ահավոր վախենում եմ սեռական հարաբերությունից: Չգիտեմ հուսամ կգա մի օր, որ աղջիկները իմ մնան չեն վախենա և Հայաստանում էլ ադեկվատ վերաբերմունք կստեղծվի էս կարգի հանցագործությունների հանդեպ։
Պատմությունները կարդալուց նորից նույն ապրումներս հիշեցի ու համ ձեզ գրում էի համ լացում։

Տնեցիներին չպատմեցի, որովհետև գիտեի, որ իրենք էլ ուրիշների մնան ինձ էին մեղադրելու, ասելու էին դու ես տուն թողել իրեն ու դրանով հրահրել»։

Ու շարունակում եմ նամակներ ստանալ։ Այս աղջիկն էլ իրական օգտատեր ա, արդեն ինչքան ժամանակ ա մեսինջերով խոսում ենք։
Առաջին աղետն իհարկե բռնության փաստն ա ինքնին։ Իսկ աղետի երկրորդ ալիքը չբարձրաձայնելն ու դրա պատճառները։ Չեն ասում նույնիսկ մամային, հասկանու՞մ եք։ Նույնիսկ մամային։

Դատափետեմ ես ձեր կանխակալ վերաբերմունքները։ Ուշքի չեմ գալիս այս նամակներներից։

Կիսվեք փոսթերով։ Դրանք ինձ ուղարկվում են հենց բարձրաձայնման համար։
Թե բա Հայաստանում տենց բաներ չկան։

Լյուսի Քոչարյան

Like this post? Please share to your friends:
Prends ta pause