Ինչ անակնկալ է պատրաստել կենդանաբանական այգին երեխաների համար հունիսի 1-ին

Հունիսի 1-ին երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար:

Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին:

Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ:

Կլինի շատ պաղպաղակ, վիկտորինաներ, որի հատուկ մրցանակը՝ հեծանիվը կամ ֆոտոխցիկը, կհանձնվի ամենաբանիմացին:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause