Այս թեստը կորոշի, թե ինչն է գերիշխում ձեր հոգում: Նայեք նկարին և ընտրեք այն կենդանուն, որն առաջինը տեսաք: Հետո կարդացեք արդյունքը:
Աղունիկ
Աղունիկը համերաշխության և հույսի խորհրդանիշն է: Ձեր հոգին մաքուր է և զրկված խորամանկ մտադրություններից՝ ուրիշների նկատմամբ: Սակայն հաճախ խոցելի եք լինում և կարող եք հայտնվել վտանգավոր իրավիճակում:
Թիթեռ
Թիթեռը գեղեցիկ և անհոգ էակ է: Դուք ապրում եք հաճույք ստանալով, սակայն երբեմն վայելքների հարցում կարող եք չափն անցնել: Փորձեք զսպել ձեզ՝ հատկապես վնասակար սովորությունների հարցում:
Արծիվ
Արծիվը ազատ ոգու խորհրդանիշն է: Դուք թռչում եք բարձր, բայց երբեմն չեք նկատում ձեր բնավորության որոշ ծանր գծերը: Մի մոռացեք, որ Արևին հասնել՝ նշանակում է ենթարկվել մեծ ռիսկի:
Շուն
Շունը երկու բան է խորհրդանշում. հավատարմություն և ընտանիք: Դուք վստահում եք շրջապատի մարդկանց, սակայն երբեմն շատ դյուրահավատ եք լինում: Հիշեք, որ շունն առաջացել է գայլից. երբեմն չի խանգարի ավելի ուշադիր լինել:
Գայլ
Գայլը՝ խորամանկ և անաղմուկ կենդանի է: Չբայած նրան, որ գայլը ասոցացվում է միայնության հետ, այնուամենայնիվ, նա ամենից շատ գնահատում է ոհմակը: Շնից տարբերվում է նրանով, որ վստահության շրջանակներն ավելի նեղ են:
Մանթիս
Շատ ազգերի մոտ մանթիսը համարվում է սուրբ կենդանի: Ձեզ համար շատ կարևոր է շփումը: Չնայած նրան, որ անձնական կյանքն ամենից վեր եք դասում, դուք բավականին խելացի եք, որ կարողանաք հասնել նպատակներին: