Թարմացնող տնական լիմոնադ…բնական և առողջարար

Այս լիմոնադը հիանալի է հագեցնում ծարավը, քանի որ ի տարբերություն խանութից գնվածի՝ չի պարունակում ներկանյութեր և կոնսերվանտներ:

Картинки по запросу Освежающий домашний лимонад

Լիմոնադը հեշտ է պատրաստվում, և շոգ օրերի համար ուղղակի անփոխարինելի ըմպելիք է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 կիտրոն
  • 1 նարինջ
  • 2ճ.գ. շաքարավազ
  • 1 կիտրոնի կեղև
  • 1/4  նարինջի կեղև

Պատրաստման եղանակ.

  • Կիտրոնի և նարինջի կեղևներն անցկացնում ենք քերիչով և խառնում շաքարավազի հետ:
  • Պատրաստի զանգվածին ավելացնում ենք 1 բաժակ գոլ ջուր և խառնում՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվել:
  • Քամում ենք կիտրոնի և նարինջի հյութը:
  • Կեղևին ավելացնում ենք ջուր՝ ըստ ճաշակի, քամած հյութը և խառնում ենք: Թրմում ենք 1 ժամ:
  • Լիմոնադը քամում ենք և դնում սառնարանը:

Освежающий домашний лимонад

Բնական և օգտակար լիմոնադը պատրաստ է:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause