Զինված ուժերի սպան ունի բարեգործների օգնության կարիքը։
Այսօր ՀՀ Զինված ուժերի սպա՝ կապիտան Սերգեյ Համբարյանը իր ֆեյսբուքյան հաշվի միջոցով ուղիղ հեռարձակում է արել և օգնության մասին է խնդրել բարեգործներ Գագիկ Ծառուկյանին, Միքայել Վարդանյանին, Սամվել Կարապետյանին և այլոց։
Դիտելով այդ շա՜տ հուզիչ տեսանյութը պարզ է դառնում, որ կապիտան Սերգեյ Համբարյանի երեխաները ունեն առողջական խնդիրներ և ամսական 200 000 դրամ միայն դեղերի գումար է վճարում, մինչդեռ իր աշխատավարձը ընդամենը 231 000 դրամ է կազմում։
Սերգեյը ստիպված բարձրաձայնել է իր խնդրի մասին՝ դիմելով բարեգործներին։
Տեսանյութի մեջ նա նաև հայտնում է կոնտակտային հեռախոսահամարներ, որոնցով հնարավոր կլինի կապ հաստատել իր հետ։
Դրանք են՝ 091 815181, 098 078110
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լուսանկարները և տեսանյութը Sergey Hambaryan -ի ֆեյսբուքյան էջից։