Զարմանալիորեն օգտակար խորհուրդ՝ լոլիկները կլոր տարի գրեթե թարմ պահեու համար

Հենց սկսվում է բերք հավաքելու շրջանը, մարդկիկ կանգնում են հարցի առաջ. ինչպե՞ս պահել պտուղները, որպիսի դրանք երկար ժամանակ մնան համեղ և քիչ տեղ զբաղեցնեն:

Եթե ցանկանում ենք լոլիկները պահել այնպես, որ դրանք մնան թարմ՝ որքանով, որ դա հնարավոր է, ապա առաջարում ենք ծանոթանալ այս մեթոդին: Խոսքը վակումային սառեցման մասին է: Համաձայնեք, որ ավելի հաճելի է և օգտակար ձմռանը սառցարանից հանել գրեթե թարմ լոլիկները, քան խանութից գնել անհասկանալի «պլաստիկե» բանջարեղեն:

Այս կերպ կարելի է սառեցնել ինչպես ամբողջական լոլիկներ, այդպես էլ կտրատած: Այս մեթոդը թույլ է տալիս սառցարանում շատ տեղ չզբաղեցնել, քանի որ փաթեթավորումը կոմպակտ է և հարթ:

Այսպիսով, անհրաժեշտ է վերցնել պոլիէթիլենային տոպրակ՝ սովորական կամ հատուկ սառեցման համար, և նախապատրաստել լոլիկներ՝ ցանկացած տեսակի:

Հետո դասավորեք դրանք մի շարքով: Վերցրեք սովորական պլաստիկե գլանակ և դուրս հանեք տոպրակի մեջ եղած օդը:

Այս կերպ պահված լոլիկները շատ կոմպակտ են և սառցարանում պահվում են երկար ժաամանակ՝ առանց շատ տեղ գրավելու:

Ավեի մանրամասն այս մեթոդի մասին կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause