Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Վերջին տարիներին եվրոպական տարածաշրջանում նկատվում էր պոպուլիստական քաղաքական ուժերի ակտիվացում:

Նույնիսկ մի քանի երկրներում, ինչպես և Հայաստանում, պոպուլիստներն եկան իշխանության: Ամեն ինչ սկսվեց Հունաստանից, երբ պոպուլիստական Սիրիզա կուսակցությունների դաշինքը Ցիպրասի գլխավորությամբ հաղթեց պահպանողական Նոր դեմոկրատիա կուսակցությանը:

Երեկ, նույնիսկ Հունաստանում իշխող Սիրիզան Եվրոպական խորհրդարանի ընտրություններում պարտվեց ընդդիմադիր պահպանողական Նոր դեմոկրատիային: Ավելի պարզ արտահայտվեմ. հունական Իմ քայլն ու Նիկոլը երեկ ընտրություններում պարտվեցին հունական ՀՀԿ-ին:

Հ.Գ. Պատմությունը ապացուցել է, որ Հունաստանում սկսվող զարգացումները տեղափոխվում են այլ երկրներ»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause