Երեկոյան տուն էի գնում, մեր փողոցի մոտ տեսա ահագին մարդա հավաքվել, ոստիկանության մեքենաներ, որոշեցի գնալ տեսնել ինչ ա եղել…

Ինչպես արդեն հայտնել էինք, վերջին օրերին համացանցում հայտնվում են բռնության մասին պատմող գրառումներ՝ #բռնության_ձայնը հաշթեգով: Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է բազմաթիվ անանուն պատմություններ՝ ցույց տալով, որ Հայաստանում նույնպես լինում են նման դեպքեր, և պետք է բարձրաձայնել դրա մասին:

Այս հրապարակումն իր էջում կատարել է ֆեյսբուքյան օգտատեր Սամս Մարտիրոսյանը:

#բռնության_ձայնը
Ընտանեկան բռնության դեպք պատմեմ, որ երեկ եմ ականատես եղել։

Երեկոյան տուն էի գնում, մեր փողոցի մոտ տեսա ահագին մարդա հավաքվել, ոստիկանության մեքենաներ, որոշեցի գնալ տեսնել ինչ ա եղել։
Մոտեցա տեսա, որ մի կին շատ վատ վիճակում, կիսաուշաթափված պառկածա գետնին, ոստիկաններն ու որոշ մարդիկ էլ փորձում են օգնել, ջուր են լցնում վրան, փորձում են ուշքի բերել, մեկը մատները բերանն ա մտցրել որ լեզուն կուլ չգնա, մյուսը գրկել ա, մեկն էլ անընդհատ ասում ա դզվի, դզվի, մի ուշաթաթվի։ Նա էլ կամ չի դզվում կամ էլ շատ կարճ ա տևում դզվելը, երբ դզվում ա, ինչ-որ բաներա խոսում, ասում ա հանգիստ թողեք, գնա, ձեռքերով գլուխն ա պահում, կարծես փորձումա պաշտպանվել։ Հետո իմացա, որ անունը Աննա էր։
Հավաքվածներից հարցուփորձ արեցի, թե ինչա տեղի ունեցել։ Կարծեմ ոստիկանություն կանչած կինը ասեց, որ Աննայի ամուսինը իրեն շատ ուժեղ ծեծում էր, հենց փողոցի մեջտեղում, ասեցին լխկում էր ահավոր, մի քիչ էլ ու գուցե սպաներ։ Տեսել են ոստիկանություն են կանչել, շուխուռ հանել։ Սպասում էին շտաբ օգնությունը գար, թարսի պես ուշանում էր։
Հարցրեցի իսկ ուրա ծեծող ամուսինը, ասեցին՝ հեն ա, կանգնած ա, օգնողների մեջա, քաչալ գլխով։ Մի պահ լսածիս չհավատացի՝ ո՞նց կարար էս կնոջը տենց ծեծած մարդը հիմա լիներ էդ կնոջը օգնողների մեջ, ասեցի լու՞րջ եք ասւոմ, ասեցին հա, հենա, կանգնածա կողքը, օգնումա։
Ապշած մոտեցա ոստիկաններին, որ խոսեմ, ներկայացա։ Հարցրեցի ինչի են էդ կնոջը ծեծած ամուսնուն թողել, որ հիմա կողքը լինի հերիք չի, մի հատ էլ <օգնի>։ Ասեցին դե ամուսիննա, օգնումա, թե իբր կինը կանչումա իրեն։ Բայց նման բան չկար, էդ կինը ասում էր գնա, գլուխն էր պահում, երբ կարողանում էր մի փոքր գոնե դզվել, շոկային վիճակի մեջ էր։ Փորձեցի ոստիկաններին բացատրել, թե ինչ հոգեբանական վիճակում ա էդ կինը, որ ոստիկանությունը պարտավորա ոչ թե ուղղակի դադարեցնել բուն ծեծելու պռոցեսը, այլ պաշտպանել կնոջը ու թույլ չտալ, որ նույնիսկ ամուսնուն տեսնի, գոնե զգա, որ բռնարարը իր կողքին չի, տարել են, իզոլացրել են․․․ Փոխարենը ծեծվելուց հետո, ոստիկանության գալուց հետո ծեծողը շարունակում ա մնալ կողքը։ Ոստիկանները ասեցին, որ երբ շտաբ բուժ օգնությունը գա ամուսնուն կտանեն բաժին։ Ասածներիս էլ պատասխանեցին, որ համբերեմ, հեսա կտանեն։ Ու տենց շարունակվում էր, կինը վատանում մի փոքր դզվում էր, ամուսինն էլ կողքը կանգնած հորդորում էր դզվել, պատկերացրեք կնոջ վիճակը։ Ոստիկանությանը էլ ի՞նչ ասես, էլի բացատրեցի, որ ընտանեկան բռնության դեպքա, մի բան անեն, անօգուտ էր․․․
Մի պահ ամուսինը գնաց մեքենայից ինչ որ բան վերցնի, էլ չէի դիմանում, պիտի մի բան ասեի, պահը բռնացրեցի, կանգնացրեցի, կարճ խոսեցինք հետևյալը
-կասեք ո՞վ եք, ի՞նչի եք ծեծել էս կնոջը
-ամուսինն եմ իրա, բարկացել եմ
-որ բարկացել ես նշանակումա կարաս ծեծես, ի՞ր ա քո համար կինդ
-ասեցի ամուսինն եմ, բարկացել եմ
ու ֆռաց գնաց, մյուս ասածներս չլսեց էլ, ձայնս բարձրացնում էի արդեն, անիմաստ։
Նյարդայնացած կանգնած էի, չգիտեի ինչ անեի, ըտեղ եղած ու էդ ծեծը տեսած երեխեքին հարցուփորձ արեցի, ահավոր էր, չեմ ուզում ամեն ասածները շարադրեմ, բայց ասեցին, որ մեկն էլ կար, դա էլ էր կնոջը խփում, հետո ոստիկանները եկան փախավ նա։ Ես էդ պահին այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, բայց կարծում եմ երեխաները չէին խաբի։
Որոշ ժամանակ անց շտաբօգնությունը եկավ, Աննային մի կերպ տեղափոխեցին մեքենայի մեջ։
Ամուսնուն, ով լսեցի, որ խմած էլ էր, իր մեքենայի մեջ նստացրեց կարծեմ քննիչներից մեկը, քշեց գնացին։ Հարցրեցի, որ բաժին են տանելու, ասեցին Արաբկիրի ոստիկանության բաժին։ Աննային էլ հիվանդանոց։ Քշեցին գնացին, մարդիկ էլ ցրվեցին։
Հասկանալի պատճառներով Աննային չեմ նկարել։ Ամուսնու մեքենայի նկարն է։ Չգիտեմ, ի՞նչ կլինի էս դեպքի հետ, ամուսնու անունը չգիտեմ, ոչ էլ գիտեմ, թե ինչ ընթացք կստանա էս գործը, բայց գրում եմ, որ հենց ընենց սա չանցնի գնա։ Կփորձեմ հնարավորությանս չափ հասկանալ, ինչ էր եղել ու ինչ կլինի։ Էնքան բան կա ասելու, ամենակարևորը էն ա, որ բռնության ենթարկված մարդիկ զգան, որ հասարակությանը կարող են դիմել օգնության համար ու ստանան էդ օգնությունը։
Հ․Գ․ ականատեսներից մեկը ասեց, որ էս մետաղյա ամանով էր մի պահ հարվածում կնոջը։
Հ․Հ․Գ․ Հիմա ֆեյսբուքը չգիտեմ ինչի նկարները ցույց չի տալիս։ Հուսով եմ կդզվի։

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause