«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին». Շարմազանով

Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը եւ մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն:: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին

Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը եւ մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր…

•Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա:

•Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանեց:

•Սիրո եւ համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց:

•Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է:

•Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան:

•Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել:

•Ներդրումներ պետք է լինեն, չկան:

•Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է:

•ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է:

•ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է:

Հ.Գ.

Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր»:

Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր ՓաշինյանինՄի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Суббота, 29 июня 2019 г.

Like this post? Please share to your friends:
Prends ta pause