Երբ ես իմացա, թե ինչի համար է ընկերուհիս սառեցրել մետաղադրամը, սկսեցի իքնս էլ այդպես անել

Հոսանքազրկումը մեր ժամանակներում բավականին հաճախ հանդիպող երևույթ է: Հիմնականում էլեկտրաէներգիայի կարճատև անջատումը որևէ կերպ չի անդրադառնում մեր կյանքի վրա, սակայն լինում են նաև տհաճ դեպքեր: Պատկերացրեք, որ 3-4 օր չեք եղել տանը, օրինակ գնացել եք գործուղման, իսկ հոսանքն այդ ընթացքում մի քանի անգամ անջատել են: Սառնարանում եղած մթերքը հասցրել է փչանալ, սակայն հոտ դեռ չի գալիս: Դժվար չէ հասկանալը, թե ինչ կլինի, եթե ուտեք այդ մթերքը:

Այժմ կպատմենք հետաքրքիր հնարքի մասին, որը կօգնի հասկանալ, արդյոք հոսանքն անջատել են ձեր բացակայության ընթացքում թե ոչ:

Անհրաժեշտ է ջրով լցված բաժակ և ցանկացած մետաղադրամ: Սկզբում սառցերեք ջուրը, իսկ հետո սառույցի վրա դրեք մետաղադրամը և կրկին ուղարկեք սառցարանի մեջ:

Հենց անհրաժեշտ լինի իմանալ, թե արդոք հոսանքն անջատել են թե ոչ, նայեք սառցարանի մեջ: Եթե մետաղադրամը մնացել է նույն դիրքում, ապա սառնարանը չի անջատվել: Եթե մետաղադրամը գտնվում է սառույցի բարակ շերտի տակ, ապա կարճ ժամանակով հոսանքի անջատում է եղել: Իսկ եթե մետաղադրամը գտնվում է բաժակի ներքևում՝ սառույցի տակ, ապա սառնարանի պարունակությունը ցանկալի է փոխարինել ավելի թարմով:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause