Եվս մեկ նոր տեսանյութ՝ արված SSJ-100 ինքնաթիռի հրդեհի առաջին րոպեներին


Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհի առաջին րոպեներին արված ևս մի տեսանյութ, որում  երևում է, թե ինչպես են այրվող ինքնաթիռի ուղևորները դուրս պրծնում ինքնաթիռից, իսկ արտակարգ ծառայությունների աշխատակիցները նրանց հեռացնում են օդանավից:

Տեսանյութում հայտնված ուղևորներից մեկը, որն իրեն վատ է զգում, նստում է խոտածածկին, այնուհետև նրան է մոտենում երկու բորտուղեկցորդուհի: Կադրերում երևում է նաև, թե ինչպես են ժամանած հրշեջներն անմիջապես վազում կրակը մարելու:

Картинки по запросу Եվս մեկ նոր տեսանյութ՝ արված SSJ-100 ինքնաթիռի հրդեհի առաջին րոպեներին

Հիշեցնենք, որ Superjet 100 ինքնաթիռը  վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում: Ինքնաթիռում գտնվող 78 մարդուց 41-ը զոհվել է:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause