Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքն ուղարկում է ինձ․ Անի Երանյան

Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում:

ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրառում կատարել դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը։ «Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը:

Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով։

Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին

: Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք:

Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին:

Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում:

Ô±Õ¶Õ« ԵրանյանԵս չեմ սիրում մրցակցություն և համեմատություն:

Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:

Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել:

Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են: Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում:

Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը»:

Նյութի աղբյուրը Bavnews.am

 

 

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause