Եղանակը՝ հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում`Մայիսի 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Մայիսի 10-12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause