Խտացրած կաթով և ելակով տորթը ստացվում է ոչ միայն շատ գեղեցիկ, այլև համեղ: Նուրբ բիսկվիթային շերտերն ուղղակի հալվում են բերանում:
Ելակի սեզոնին այս տորթը կարելի է հաճախակի պատրաստել, քանի որ պահանջվում է ընդամենը 15 րոպե:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 2 ձու
- 380գ խտացրած կաթ
- մի պտղունձ աղ
- վանիլին
- 8գ փխրեցուցիչ
- 140գ ալյուր
Սերուցքային կրեմ
- 250գ սերուցք, 33% յուղայնությամբ
- 40գ շաքարի փոշի
- վանիլին
- 350գ հասած ելակ
Պատրաստման եղանակ.
- Սկզբում միացնում ենք ջեռոցը և տաքացնում 180 աստիճան:
- Սկսում ենք պատրաստել խմորը: Հարում ենք ձուն, ավելացնում աղը, շաքարավազը և վանիլինը:
- Լցնում ենք խտացրած կաթը, կրկին հարում ենք՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
- Մաղելով լցնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը:
- Ջեռոցի տապակը ծածկում ենք թխելու համար նախատեսված թղթով և ձեթ քսում:
- Լցնում ենք խմորը և դնում ջեռոցը: Այն պատրաստ է լինում 10-12 րոպեից:
- Պատրաստի խմորը՝ առանց թղթից առանձնացնելու, դնում ենք ցանցի վրա և թողնում, որ սառի:
- Մինչ այդ պատրաստում ենք կրեմը: Դրա համար հարում ենք սառը սերուցքը, շաքարի փոշին և վանիլինը:
- Մաքուր և չորացրած ելակները կտրում ենք մեջտեղից:
- Բիկվիթը կտրում ենք երկու շերտի, առաջին շերտին կրեմ ենք քսում և մի շերտ ելակ դնում, և կրկին կրեմ քսում:
- Դնում ենք մյուս կորժը, կրեմ ենք քսում:
- Սուր դանակով հավասարեցնում ենք տորթը բոլոր կողմերից, մի երկու ժամով դնում սառնարանը:
- Զարդարում ենք ըստ ցանկության:
Բարի ախորժակ…