Եթե չգիտեք, ասեմ․ Արցախը սիրելու ամենակարճ ճանապարհը այնտեղ ապրելն է, էլ չեմ ասում՝ ներդրումներ անելը

Բարև Ձեզ։ Արդեն անտանելի են դառնում որոշ քարոզիչների հայրենասիրության դասերն առ Արցախ, հատկապես, երբ դեմքիդ թափահարում են ազգային հերոսի պատմուճանը՝ մեղադրելով բոլոր նրանց, ովքեր ազատագրված պատմական հայրենիքը առանց կեղծ ճղճղոցի են փայփայում իրենց ներսում։ Բնավ հասկանալի չէ, ում դեմ, հանուն ինչի են կոտորում իրենց այդ մարդիկ։ Եթե չգիտեք, ասեմ․ Արցախը սիրելու ամենակարճ ճանապարհը այնտեղ ապրելն է, էլ չեմ ասում՝ ներդրումներ անելը։ Առհասարակ, Երևանում, կամ աշխարհի որևէ անկյունում հարստացած հայի և հատկապես արցախցու իրական նկարագիրը հենց այդ պարամետրերով պետք է չափել, այլ ոչ թե ազգային հերոսի լիցենզիայով ձեռք գցած սեփականության վկայականների ու կալվածքների քանակով։ Առավել անտանելի է, երբ դրանք ներկայացվում են որպես բոնուս՝ հայրենիքին մատուցած ծառայության դիմաց։ Իմ նախընտրած ազգային հերոսը հանգուցյալ Լևոն Հայրապետյանն է, որի կարողությունը հոսում էր դեպի Արցախ  փրկության աղոթքի պես․ եթե այդպես չէ, ձեզ պահեք ձեր քաղաքական դիֆիրամբները, դրանից Արցախի հողին ոչ դպրոց է ծնվում, ոչ էլ մանկապարտեզ․․․ Հաջողություն։

Like this post? Please share to your friends:
Prends ta pause