Բաղադրատոմսը շատ պարզ է, իսկ բաղադրիչները գրեթե միշտ կան յուրաքանչյուր սառնարանում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- թարմ կաղամբ՝ 200գ
- պահածոյացված եգիպտացորեն՝ 100գ
- թարմ գազար՝ 1 հատ
- թարմ վարունգ՝ 1 հատ
- սխտոր՝ 2 պճեղ
- սամիթ
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակ.
Կաղամբը մանր կտրատել, աղ ավելացնել և ձեռքերով տրորել, որ այն հյութ դուրս տա: Քամել, և կաղամբին ավելացնել եգիպտացորենը:
Գազարն անցկացնել մանր քերիչով: Վարունգն ու սամիթը կտրատել: Սխտորը ճզմել և խառնել մայոնեզի հետ:
Բոլոր նախապատրաստված բաղադրիչները խառնել և ավելացնել մայոնեզը:
Աղցանը լցնել ափսեի մեջ և զարդարել կանաչիով:
Բարի ախորժակ: