Դպրոցի պատին կախված այս հայտարարությունը՝ ուղղված աշակերտների ծնողներին,մտորելու առիթ կտա

Պորտուգալիայի դպրոցներից մեկում ժամանակ առ ժամանակ ծնողները բողոքի ձայն էին բարձրացնում, որ դպրոցում լավ չեն զբաղվում երեխաների դաստիարակությամբ

Բանը հասավ այնտեղ, որ ծնողական ժողովներից մեկում ուսուցչուհին ասել էր ծնողներից մեկին, որ նրա երեխան չի բարևում դասարան մտնելիս, ոտքի չի կանգնում իրենից մեծերի հետ խոսելիս և ծնողը խիստ վիրավորվելով ասել էր. «էլ ինչու եմ երեխային դպրոց բերում, եթե ես պետք է սովորեցնեմ»:

Այդ օրվանից ղեկավարությունը մի հայտարարություն կախեց դպրոցի պատին հատուկ ծնողների համար, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի ծնողներ Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ այնպիսի խոսքեր, ինչպիսիք են «Բարև Ձեզ», «Խնդրեմ», « Շնորհակալություն» և «Կներեք», երեխաները պետք է սովորեն տանը:
Երեխաները սովորում են ազնիվ, ճշտապահ, ընկերասեր լինել հենց տանը, նրանք ընտանիքում են սովորում հարգել մեծերին:

Նրանք ընտանիքում են սովորում հոգ տանել իրենց իրերի մասին և ձեռք չտալ ուրիշների գույքին:

Դպրոցում մենք սովորեցնում ենք մայրենի լեզու, մաթեմատիկա, պատմություն,
աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա: Մենք ամրապնդում ենք ընտանիքում ստացած
դաստիարակությունը:»

Like this post? Please share to your friends:
Prends ta pause