Դուրս են գրել բժշկության պատմության մեջ վաղաժամ ծնված և թերքաշ՝ ամենափոքր երեխային

Այս երեխան ծնվել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում՝ հղիության 24 շաբաթում: Սա նորմայից 16 շաբաթ շուտ է: Ծնվելու պահին երեխան կշռում էր ընդամենը 268 գրամ: Մինչդեռ սովորաբար նորածինների քաշը լինում է 2,5-4 կիլոգրամ: Երեխան այնքան փոքր և թեթև էր, որ հեշտությամբ տեղավորվում էր ձեռքի ափի մեջ: Ապրելու նրա շանսերը չափազանց փոքր էին, սակայն մի քանի ամիս տևած ինտենսիվ թերապիայի արդյունքում տեղի ունեցավ հրաշք. նորածինն արդեն 3,2 կիլոգրամ էր կշռում, և նրան դուրս գրեցին հիվանդանոցից:

Հրաշք երեխայի մոր մոտ հղիության ժամանակ լուրջ բարդություններ առաջացան, այդ պատճառով էլ շտապ կեսարյան հատում կատարելու որոշում կայացվեց:

Երեխան 5 ամիս անցկացրեց բժիշկների հսկողության տակ: Նույնիսկ երեխայի մայրը վստահ չէր, որ երեխան կապրի:

Բայց փոքրիկը կարողացավ հաղթահարել դժվարությունները և դարձավ բժշկության պատմության մեջ ամենափոքր վաղաժամ ծնված երեխան, ով ողջ է մնացել:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause