Դիմում եմ ՀՀ վարչապետին և իմ հայ ժողովրդին․․․քոչարյան ռոբ՝ դու ևս կարդա, եթե հայատառ կարող ես կարդալ

«քոչարյան ռոբ՝ դու ևս կարդա, եթե Հայատառ կարող ես կարդալ» Դիմում եմ ՀՀ Վարչապետին և իմ Հայ Ժողովրդին` այն ժողովրդին, որն իսկապես դեմ էր նախկին իշխանությանը, նրանց վարած քաղաքականությանը, նրանց անտարբերությանը, որ թքած ունեին հասարակ շարքային քաղաքացու վրա, որոնք երբեք ժողովրդի կարծիքն առավել չեն գնահատել քան իրենց սեփական այգեպանի…

Այ՛ իմ Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք հաճախ փորձում գրառումներով կամ լրագրողների միջոցով ցանկանում իմանալ, թե ռոբը իր ընտանիքի հետ ինչպես պատահեց, որ երբ Հայաստան եկավ ծակ վերարկույով, մաշած կոշիկներով և առանց «Հայր մերը» իմանալու և սեփական խոստովանությամբ, որ ինքը ալբանացի է՝ դուք այդքանից հետո անդհատ պնդում եք , որտեղից դարձավ միլիոնատեր, ես ձեր վրա զարմանում եմ…

Ախր ձեզ ի՞նչ է թվում` պետք է ռոբը այնքան համարձակություն ունենար և խոստովաներ, որ ժողովրդին է թալանել, որ երբ Հայաստան բջջային հեռախոս նոր փորձում էին ներկրել, իր որդին մենաշնորհ էր արել և ապօրինի ամբողջ Հայաստանը աջ ու ձախ ծախեց, հասավ այն աստիճան ագահության, որ փորձում էր Հայաստանը մաս-մաս ծախել՝ «Մեղրիի օրինակը»… Ձեզ ի՞նչ է թվում, նա այդքանը պետք է ասի՞… Ժողովուրդ ջան աշխարհում չկա մի մարդ, մի կալանավոր, որ իր արած հանցանքի համար չփորձի արդարանալ և ամենայն ստորությամբ փորձի իրեն արդարացնել… Խնդրում եմ` դադարեցրեք այդ հարցը տալ այդ հրեշին, դա բոլորիս միշտ էլ պարզ է եղել, որ այն օրվանից, երբ ռոբը ոտք դրեց Հայաստան, մենք ամեն օր թալանվում էինք, պարզապես ով դրա մասին բարցրաձայնում էր՝ ապա անհետ կորում էր: Մի հատ դուխով տղա ունեինք, անունը` Վազգեն, ազգանունը` Սարգսյան… այ երբ Վազգեն Սարգսյանը միացավ Կարեն Դեմրճյանին և որոշեց Հայաստանը ոտքի կանգնացնել, այդ ժամանակ հրեշը վատացավ, քանզի արդեն Հայերեն գրել կարդալ էր սովորել, արդեն նախագահի աթոռին հետույքը հարմարացրել էր՝ և Հայաստանում տեռոր տեղի ունեցավ և աշխարհում չլսված բան տեղի ունեցավ, որ երկրի նախագահ կոչված ինքնահռչակված մարդը առանց հապաղելու գնաց և փակ սենյակում հանդիպեց տեռորիստների հետ… դա պարզապես չգրված օրենք է, ու հիմա դուք կարծում եք այդ հրեշը պետք է ինքնակամ խոստովանի՞, իհարկե` ոչ, նա պարզապես կփորձի ամեն ինչ անել, որ ներկայիս իշխանության վարկանիշը գցի և հետո մի փորձանք բերի մեր երկրի գլխին…

Ու այդ ժամանակ Հայաստանը ոչ թե մաս մաս կվաճառի, այլ ամբողջ Հայաստանը կվաճառի, նա հիշաչար և սատանի կողմից լիազորված անհոգի մարդ է, որը Հայերի գլխին փորձանք է, նա «մարտի մեկին» պատրաստ էր մինչ լույսը բացվելը ամբողջ ազգին հենց նույն ազգի մարդկանց ձեռքով կոտորել, միայն թե իր ունեցվածքը, իր թալանը չկորցնի: Նա կարծում էր սերժը իրեն հավերժ գառանտ է լինելու, բայց չստացվեց… Նիկոլ Փաշինյանի պես համառ մարդը կյանքը դրեց նժույգին և խոստացավ մինչև վերջ պայքարել և արդյունքում Հայը արթնացավ` դուխով երիտասարդները, որոնք հոկտեմբերի 27 չէին տեսել, որոնք մարտի մեկ չէին տեսել… նրանք բոլորից առաջ դուխով ոտքի կանգնեցին, և, ես, մինչ օրս, հիանում եմ մեր երիտասարդներով… և մենք հաղթեցիք:

Նիկոլ Փաշինյանը մեծ սրտի տեր և անկեղծ մարդ լինելու տեսակով վայելեց և դարձավ մեր միակ անփոխարինելի վարչապետը, որին միշտ պատրաստ եմ անշահախնդիր աջակցելու, քանզի նրա նպատակը արդար է, նա երբեք մեզ չի թալանելու:

Իսկ ռոբի հարցում, հիմա, երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս և նրա աջակիցների էջերում ,եթե հաճախ դիտեք, կնկատեք, որ ռոբը բացարձակ կապ չունի սերժի հետ, նա սերժին ևս ատում է, քանզի ինքը հանուն սերժի և իր թալանը պահելու համար կազմակերպեց «մարտի մեկ», իսկ երբ արդեն ,ինչպես ասում է մեր Վարչապետը, Սիրո և համերաշխության հեղափոխությունը տեղի ունեցավ, ռոբը ստիպում էր սերժին, որ հրաժարական չտա և կրկնի իր նույն «մարտի մեկը»հանուն իր թալանը պահելու, իսկ ես, երբեմն իմ հոգու խորքում սերժին հաճախ շնորհակալություն եմ հայտնում՝ քանզի հհկ-ի շանմազերն ու անմազերը ևս սերժի ոտքերն էին ընկնում, որ հրաժարական չտա… բայց սերժը հասկացավ կամ պետք է մարտի մեկի նման հրեշի քայլի գնար կամ այլ տարբերակ չկար, պետք է հրաժարական տար… և նա տվեց, բայց ռոբը այ դա չներեց…Եվ հիմա իմ խնդրանքս նաև Վարչապետին է, որ նա վերջացնի շատ հանդուրժող լինելը, դատավորներին հերթով կարգով կանչի իր կաբինետ և ականջներից քաշելով հասկացնի, թե ով ով է…

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause