Դե հերիք էղավ էլի,էս ինչ դժգոհ ազգ ենք․․․Ձեզ պես մտածեմ,ուրեմն նաև եկեղեցի գնալով չի որոշվում,ի՞նչ է,եկեղեցիներ չկառուցե՞նք․․․

Շատ մեկնաբանություններ կարդացի՝ կապված Գորիսում 11 մետրանոց խաչի տեղադրման հետ կապված։Բարեբախտաբար և ի ուրախություն ինձ,հիացական կարծիքները շատ էին,սակայն էլ ինչ հայ,եթե չբողոքի ու ամեն ինչից չդժգոհի՝ նույնիսկ լավ արարքներից։

Ասում են՝ դրա փոխարեն անապահով ընտանիքներին գումար բաժանեիր,ասեմ՝ քաղաքապետն ու իր ընտանիքը այնքան են բարեգործություններ արել,որ հաշիվն անգամ կարելի է կորցնել։Եվ նույնիսկ քաղաքապետի աշխատավարձը տնօրինում է Գորիսում ապրող մի անապահով ընտանիք։Ո՞վ նման բան կաներ․․․

Ասում են՝ էդ պղնձով քանի հատ փամփուշտ կձուլվեր,ասեմ՝ Ապրիլյանի օրերին այս ընտանիքը մեծ օգնություն ուղարկեց սահման,այդ թվում և մի քանի մեքենա,որոնց լուսանկարը կտեղադրեմ ստորև։

Ասում են՝ խաչով չի որոշվում մեր հավատի չափը,համաձայն եմ,եթե Ձեզ պես մտածեմ,ուրեմն նաև եկեղեցի գնալով չի որոշվում,ի՞նչ է,եկեղեցիներ չկառուցե՞նք․․․

Ասում են՝ Հայաստանը խաչը չի պաշտպանելու,այլ կրթությունը,գիտելիքը,ասեմ՝ խաչին հավատացողներն էին դարերով գիտության,կրթության լույսով լուսավորել մեր ազգին։Խաչին ծառայողներն էին, որ մեզ տվեցին գիր ու գրականություն։Եվ շատ դեպքերում հենց այդ խաչը,հավատը դեպի խաչն ու խաչյալը փրկեց մեզ։ Խաչը մեր վահանն ու պաշտպանն է չարից,թշնամուց։

Տպավորությունն այնպիսին է,որ սպասում եք մեկը մի բան անի,սկսեք քննադատել ու դժգոհել,բայց միթե ավելի լավ չէր լինի ուղղակի շնորհակալություն հայտնել բարերարներին և անցնել առաջ,միթե խաչն էլ քննադատելու առարկա է։ Եթե նույնիսկ դրա փոխարեն ուրիշ բան արվեր,միևնույն է՝ քննադատելու էիք։Որ այդքան դղյակներ են սարքում,ինչի՞ չեք ասում՝ դրա փոխարեն դպրոցներ կառուցեք ու բանակին օգնեք։

Այո,կարող էին այդ գումարը այլ բանի վրա ծախսել,տուն կամ բնակարան գնել,կարող էին և չծախսել․․․կարևորն այն է,որ դրանք ոչ բյուջեից,ոչ էլ գողացված գումարներ են,այլ սեփական քրտինքով և տքնաջան աշխատանքով վաստակած։Բարերարը ինքն է որոշում ինչպես ծախսել իր գումարը։

Հերիք է ամեն ինչում միայն վատը տեսնել,հերիք է անընդհատ բողոքել ու դժգոհել,Դուք ինչ եք արել այսքան ժամանակ,դե ուրեմն անողներին էլ թողեք հանգիստ։

Խաչը պահապան բոլորիս,նույնիսկ նրանց,ովքեր նույնիսկ խաչն են դարձրել քննարկման թեմա։

Մարիամ Սինանյան

Like this post? Please share to your friends:
Prends ta pause