Երեկ irakanum.am-ը գրել էր, որ ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը եւ
նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց.
«Տեղեկացված չենք նման որոշման մասին, այս պահի դրությամբ էքստրադիցիայի հետ կապված գործընթացը բնական հունով շարունակվում է»։