«Գործ տալ». Սա է օրենքի պահանջի կատարմանն ուղղված կոչի ընկալումը հասարակության մի շերտի մոտ. Գոհար Աբաջյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում տարիներ շարունակ քաղաքացին ոչ միայն չի կրթվել, այլև որքան հնարավոր է իջեցվել է քաղաքացու գիտակցության մակարդակը: Հասարակական տրանսպորտի երեկվա տեսանյությում ինձ ավելի շատ մտահոգեց ուղևոր կանանց արձագանգը` չծխելու պահանջին: «Գործ տալ»:

Սա է օրենքի պահանջի կատարմանն ուղղված կոչի ընկալումը հասարակության մի շերտի մոտ: Այսպիսին էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մեկնաբանումը Ազդարարի ինստիտուտի ներդրման ժամանակ, այսպիսին է ԲՀԿ մեկ այլ պատգամավորի վերաբերմունքը մինչ այսօր:

Եվ չնայած ես ինքս միշտ պահանջում եմ հասարակական տրանսպորտում չծխել, սակայն պետք է ֆիքսենք մի բան. հասարակական տրանսպորտի սպասարկման ստանդարտների ներդրման ու դրանց վերահսկման ապահովումը պետության գործառույթն է:

Այդ ստանդարտները ներդրված չեն: Այդ ստանդարտնեով հասարակական տրանսպորտ վարող վարորդները կրթված չեն:

Եվ քանի դեռ դա չի արվել, չի լինելու համերաշխություն օրինականություն պահանջողի և օրենք կիրառողի միջև: Հ.Գ. գրածս բնավ միտում չունի արդարացնելու վարորդի պահվածքը»։

Մեր երկրում տարիներ շարունակ քաղաքացի ոչ միայն չի կրթվել, այլև որքան հնարավոր է իջեցվել է քաղաքացու գիտակցության…

Опубликовано Gohar Abajyan Вторник, 11 июня 2019 г.

Like this post? Please share to your friends:
Prends ta pause