Գործոն, որն ազդում է երեխայի բնավորության վրա

Գործոն, որն ազդում է երեխայի բնավորության վրա

Ֆինն գիտնականները Տուրկուի համալսարանից պարզել են, որ փոքրիկների բնավորությունը կապված է նրանց աղիների միկրոբիոտիկայի հետ։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են 2,5 ամսական 303 երեխայի արտաթորանքի նմուշները։ Բացի այդ, փոքրիկների մայրիկները պատասխանել են այն հարցերին, որոնք վերաբերել են իրենց զավակների վարքին ու խառնվածքին։ Արդյունքում պարզվել է, որ ավելի հազվադեպ բացասական հույզեր արտահայտել են աղեհամակարգում տարատեսակ միկրոբային պարունակություն ունեցող երեխաները։

Օրինակ, դրական հույզերի արտահայտման հետ կապված է եղել Bifidobacterium եւ Streptococcus մանրէների մեծ քանակությունը, ինչպես նաեւ Atopobium մանրէների ցածր թվաքանակը։ Այնինչ, Erwinia, Rothia եւ Serratia տեսակի մանրէները  բացասական հուզական դրսեւորումների պատճառ են հանդիսացել։

Այսպիսով, գիտնականներին հաջողվել է պարզել կապը աղեհամակարգի մանրէների եւ նյարդային համակարգի միջեւ, որը դրսեւորվում է արդեն փոքր հասակից։

Հետազոտության արդյունքները ներկայացված են Brain, Behavior, and Immunity ամսագրում հրապարակված հոդվածում։

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause