Երեւանի Պուշկինի 40 հասցեում գտնվող «Էպիկուր» գաստրո սրճարանի երկու աշխատակիցներին հունիսի 7-ի ուշ երեկոյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել առանց որեւէ հիմնավորման: Ըստ սրճարանի մենեջեր Եվգենյա Ասատրյանի․
Մի քիչ հետո երբ արդեն հաճախորդները հաշիվները փակում էին, դուրս էին գալիս, ոստիկանները վերադարձան 4 հոգով ու էլի տգեղ ձեւով մտան ներս, որն էլի հաճելի չի եւ հիմնականում տուրիստներն են մտնում եւ իհարկե դա տհաճ է հաճախորրդի համար: Հետո երբ մեր տնօրենը փորձեց հարցը լուծել արդեն դրսում, գոռգոռոցներ լսվեցին եւ նստեցրին գրաժդանսկի ավտոներ ու տարան»,-պատմել է մենեջերը` նշելով, որ դրանից հետո չգիտի, թե ինչ է եղել:
Սրճարանի մենեջերը պատմել է, որ ավելի ուշ աշխատակիցներն ազատ են արձակվել, նրանցից մեկն էլ տուգանվել է ալկոհոլ օգտագործելու, ինչն ըստ մենեջերի, աբսուրդ է:
Եվգենյա Ասատրյանը նշել է, որ ոստիկանների կողմից նմանատիպ գործողությունները միայն իրենց սրճարանում չեն եղել, մայրաքաղաքի այլ սրճարաններում էլ են եղել:
«Մենք դեմ չենք, որ կարգուկանոն պահպանվի, բայց կարելի է դա ավլեի կոռեկտ ձեով անել, կարծես միլիցա լինեն, ոչ թե ոստիկան: Չեմ կարող ասել ինչը մեզ մոտ իրենց ինչը դուր չեկավ, բայց ակնհայտ երեւում էր նրանց արհամարհական վերաբերմունքը»,-ասել է
մենեջերը:
Աղբյուրը՝ news.am, Տեսանյութը՝ համացանցից