Գոնսալեսը Հայաստանի սահմանը հատել է Սարգսյան ազգանունով, հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Օսիպյան

Նարեկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայաստանի սահմանը հատել է «Սարգսյան» ազգանունով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Նարեկ Սարգսյանի գործին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Նա, գտնվելով ՀՀ-ում, սահմանային անցակետերը հատել է որպես «Սարգսյան»։ Թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել՝ մինչև նախաքննությունը կավարտվի, կամ տվյալ երկրի իրավապահները երևի կպարզեն», – ասաց Օսիպյանը։

Ինչ վերաբերում է նրա արտահանձնման ու Հայաստան վերադարձնելու հարցին, ոստիկանապետը նշեց, որ այդ հարցը դուրս է ոստիկանության գործառույթներից, և դրանով զբաղվում են պետական այլ մարմիններ։

Like this post? Please share to your friends:
Prends ta pause