Գողություն` երթուղային ավտոմեքենայում. Տուժողը ներկայացրել է տեսանյութը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոմեքենայից առերեւույթ  գողություն կատարած անձի ինքնությունը:

2019թ. ապրիլի 5-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, անհայտ անձը երթուղայինում  քաղաքացու պայուսակի միջից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ՀՀ դրամ գումար եւ նույնականացման քարտ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության  Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում տուժողը ներկայացրել է տեսանյութ, որը ենթարկվել է զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause