Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ

Գյումրիում երեկ՝ հունիսի 21–ին կրակոց է հնչել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ժամը 19։20 –ին ոստիկանությունում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր տան դիմաց դստեր նախկին ամուսինը զենքով կրակել է։

Նույն օրը ժամը 19։30–ին Գյումրու Շիրակացի փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով օդ կրակած տղամարդը բերման է ենթարկվել։

Տղամարդը խոստովանել է, որ ժամը 18։00–ի սահմաններում իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի շուրջ սկսված վիճաբանությունից։

Ձեռնարկվում են միջոցառումներ հրազանը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդուն ներկայացրել են քննչական վարչություն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause