Գետինը մտնեք, թրքաբարո շներ,բա բերքը վրան ծառը կկոտրե՞ն․․․Թուրքից ինչո՞վ եք տարբերվում։ Նա էլ հղի հայ կանանց էր թրատում… 

Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեցող ընկերությունը քաղաքացու հիմնած այգին հողին է հավասարեցնում

«Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այսօր 2 էքսկավատոր էն վարձել և ծառերը հողին էին հավասարեցնում: Սամվել Մկրտչյանը փորձում էր կանխել կատարվողը և մերթընդմերթ պառկում էր էքսկավատորի անիվների դիմաց: Որոշակի ընդհատումներով հանդերձ ծառերի շարունակվում էին արմատախիլ արվել:

Այս կապակցությամբ Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գետինը մտնեք, թրքաբարո շներ։ Կապ չունի մեղքը ումն է։ Բա բերքը վրան ծառը կկոտրե՞ն։ Թուրքից ինչո՞վ եք տարբերվում։ Նա էլ հղի հայ կանանց էր թրատում…
Գոնե թողնեիք բերքը հասունանա, հետո փորձեիք ծառները տեղափոխել։ Դուք ի՛նչ հողագործ կարող եք լինել, եթե ծառի ու բերքի արժեքը չգիտեք։ Անաստվածներ………
Ուրիշի զավակին վատը կամեցողը, իրենի լավը չի կարող վայելել։ Աստծո պատիժը վաղ, թէ ուշ ավելի դաժան կլինի…

Տեսանյութը՝ hetq.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause