Գայթակղիչ կազմվածք, կրքոտ կերպարանք․ Պրյանկա Չոպրան կիսվել է լողափնյա կադրերով

Կինոաստղ Պրյանկա Չոպրան այժմ ամուսնու՝ 26-ամյա դերասան Նիք Ջոնասի հետ հանգստանում է Տոսկանայում։

36-ամյա դերասանուհի, մոդել եւ գեղեցկուհի Պրյանկա Չոպրան իր  Instagram-ի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվել է գայթակղիչ, լողափնյա լուսանկարներով։

«Միսս աշխարհ 2000»-ը կրում է սպիտակ լողազգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Պրյանկան արեւայրուք է ընդունել, ինչպես նաեւ հարմարավետ ու գեղեցիկ դիրքեր է ընդունել հաջող կադրերի համար։ Չոպրան կադրերում վայելում է արեւը եւ ըմպում է զովացուցիչ։ Դերասանուհին առանց շպարի է, սակայն չի մոռացել եղունգների վարդագույն լաքի մասին։

«Լավագույն հանգսիտը։ Ամուսինս է լուսանկարել», – կադրերին կից գրել է դերասանուհին։

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause