Բռնվեք աթոռից չընկնեք սա կարդալուց հետո… Լիզա Ճաղարյան գրառումը

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ալամ աշխարհի ամենաանաչառ կայքը բացահայտել է դարի դավադրությունը։

Ուրեմն…

Հա՛, պինդ նստեք, հետո կարդացեք, որ արմանք-զարմանքից աթոռից չգլորվեք։

Ուրեմն…

Պի՞նդ եք նստած։

Ուրեմն… Արման Մուսինյանին ու Վլադիմիր Կարապետյանին… բռնացրել են մի սրճարանում… իրար հետ նստած զրուցելիս։

Ծածու՛կ։

 

Երեւանի՛ կենտրոնու՛մ։
Ցերեկվա «քողի տակ»։
Արեւի ճառագայթների ներքո։

Ճիշտ է, ալամ աշխարհի ամենաանաչառ կայքի ամենակուլ ականջներին չի հաջողվել լսել (արանքում պլպլան ապակի է եղել), թե ինչ դավ են նյութում հազար տարվա ընկերներ, նաեւ 2008-ի Շարժման պայքարի՛ ընկերներ Արմանն ու Վովան, բայց հո խոտ չեն ուտում, մի դաստա երեւակայություն ունեն ու էդ դաստայով մի կուռ տեսություն են մշակել, թե որտեղից կարող էր ծնունդ առնել այս խորախորհուրդ եւ ազգադավ հանդիպումը։

Դաշնակներին չասեք, թե չէ կկԸտաղեն, Ստամբուլը… չէ, ինչ եմ ասում, մի դաստա թուրքական դրոշ կվառեն։

Անձնուրացաբար։
Տարածեք քանի չեն ջնջել

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause