Բոլորը պարում էին, երբ ուսուցիչը նկատեց հաշմանդամ երեխայի…նա չկարողացավ անտարբեր մնալ

Մարիանո Ռայեսը՝ արգենտինացի ուսուցիչ է, աշխատում է տեղի դպրոցներից մեկում: Նրա աշակերտներից մեկը Ագոստինա անունով մի աղջնակ է, ով՝ լինելով հաշմանդամ, շատ էր ուզում մյուս երեխաների հետ միասին պարել դպրոցական ներկայացման ժամանակ: Ագոստինային օգնելու համար տղամարդը միջոց հնարեց, որի շնորհիվ երեխան կկարողանար մասնակցել՝ առանց սայլակի օգնության:

Երեխան ի ծնե ունի առողջական խնդիրներ. նրա վերջույթները պարալիզացված են: Ուսուցիչը հնարեց հատուկ ամրակներ, որոնք աղջնակին թույլ են տալիս պարել տղամարդու հետ: Մտահղացումն իրականացնելու համար Ռայեսը դիմեց դերձակի օգնությանը, և բարդ կոնստրուկցիան հաջողվեց ստեղծել:

Բարդությունը կայանում էր ուսուցչի և աղջկա հասակների միջև: Դրա համար հարկավոր էր հաշվի առնել բոլոր մանրուքները, որպիսի երեխայի առողջությունը լինի անվտանգության մեջ, քանի որ իրենք պատրաստվում էին ոչ թե ուղղակի քայլել, այլ պարել և թռչկոտել: Տղամարդը շատ էր անհանգստանում:

Ինչպես պատմեց տղամարդը, պարը ստացվեց բավականին էմոցիոնալ և տպավորիչ: Ագոստինան մասնակցեց երկու համարներում. հաշմանդամի սայլակով և ուսուցչի հետ: Կարևորն այն է, որ երեխան կարող է իրեն լիարժեք զգալ և չտարբերվել համադասարանցիներից:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause