Բայց մի բան թող լավ իմանա ողորմելի բռնապետը՝ մենք չենք ընկրկելու և չենք նահանջելու: Գնալու ենք մինչև վերջ

Այսօրվանից բոլորը, ովքեր կոտնահարեն իմ և գաղափարակից ընկերներիս իրավունքները, իմ կողմից արժանանալու են համարժեք և կոշտ պատասխանի:

ՀՀ ոստիկանության գործողությունները Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նկատմամբ երեկ արդեն անցան ամեն չափն ու սահմանը, կիրառվեց անհամաչափ բիրտ ուժ՝ ցուցարարներիս հանդեպ: Հանցագործ մի խելագարի ծառայող ոստիկանակույտը, որպեսզի մեզ թույլ չտա անցնել փողոցը և մոտիկից ողջունել նախագահ Քոչարյանին, ֆիզիկակական բռնություն կիրառեց նույնիսկ կանանց ու աղջիկների դեմ՝ նրանցից ոմանց ուղղակի բրդել-գցելով գետնին:

Այսինիքն` <<ասֆալտին փռելու օպերացիան>>, կարելի է արձանագրել, արդեն սկսված է և մոլեգնում է Երևանի փողոցներում՝ հատուկ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին չեզոքացնելու, նրանց բողոքի ձայնը լռեցնելու համար: Նշենք ու արձանագրենք, որ մեր առջև բիրտ ուժ է կանգնած՝ ռեժիմի ստրուկ հանդիսացող ոստիկանությունը, որն իր կարճ խելքով մտածում է, թե Նիկոլի իշխանությունը տևելու է հավերժ և այս վակխանալիայի համար մեղավորները մնալու են անպատիժ:

Չարաչար սխալվում եք, պարոնայք: Ինքս այսօրվանից պաշտոնապես հայտարարում եմ քաղաքացիական անհնազանդության մասին, ինչը նշանակում է, որ մոռանալում եմ թե իմ երկու բարձրագույն կրթության մասին, թե այն մասին, որ ես կին եմ՝ թույլ սեռի ներկայացուցիչ:

Այսօրվանից բոլորը, ովքեր կոտնահարեն իմ և գաղափարակից ընկերներիս իրավունքները,իմ կողմից արժանանալու են համարժեք և կոշտ պատասխանի: Ես այլևս բարեկիրթ ու ցիվիլ չեմ լինելու, քանի որ ինչքան մենք բարի եղանք, այնքան Նիկոլն ու իր թիմը անցան բոլոր թույլատրելի սահմանները: Նիկոլն ինքը բռնությամբ ու շանտաժով զավթեց իշխանությունը, բռնաբարեց նրա բոլոր երեք ճյուղերը և այսօր էլ շարունակում է ինքնիրավչության միջոցով հարմարացնել արդարադատության համակարգը իր սեփական շահերին:

Մարդ, որը զուրկ է թե գրագիտությունից, թե խոհեմ մտածելակերպից, թե տարրական մարդկային խղճից: <<Իրավապահների>> երեկվա խայտառակ վարքագիծն ապացուցեց վաղուց հայտնի այն թեզը, որ Նիկոլն իր հոգու խորքում արյուն է սիրում և արյան ձգտում: Մարդ, որի պատճառով արյուն թափվեց 2008-ի մարտի 1-ին, այժմ վերցրել է երկրի իշխանությունը, իրեն հռչակել ցեղապետ և անում է ամեն ինչ՝ այդ քաղցր պաշտոնը պահպանելու համար: Իմ համոզմամբ, այդ քաղցր պաշտոնի համար նա առանց աչքը թարթելու հետագայում ցույցեր էլ կցրի, ուժի կիրառման հրաման էլ կտա, կրակելու հրաման էլլ կտա՝ ա՛յն, ինչում հանիրավի մեղադրում է Քոչարյանին:

Եվ եթե Քոչարյանը նման հրաման չէր տվել՝ խնայելով մարդկանց կյանքը, Նիկոլը հանուն իր և իր անկուշտ կնոջ էշի թագավորությունը պահպանելու նպատակով հարյուրավոր զոհեր կթողնի մայրաքաղաքի փողոցներում:

Բայց մի բան թող լավ իմանա ողորմելի բռնապետը՝ մենք չենք ընկրկելու և չենք նահանջելու: Գնալու ենք մինչև վերջ:»

Անի Կարապետյան

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause