Արդարադատության նորանշանակ նախարարը՝ ընդդեմ «օրենքով» գողերի. Նոր օրենքի նախագիծ

«Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ,

որով հանցավոր մշակույթ և հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու:

Այս մասին երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է պայքարելու ՔԿՀ-ում «զոն նայողնե­րի» և «օրենքով գողերի» դեմ, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը պա­տասխանեց.

«Այդ նախագծերը քննարկվել են, շտկվել են արդեն մի քանի անգամ, այսօր արդեն քիչ ժամա­նակ ունեցել եմ առավոտյան հետաքրքրվելու այդ նախագծի ընթացքից:

Ասել են, որ 70-80 տոկոսով պատրաստ է, հիմա շատ կարագացնենք այդ պրոցեսը, քանի որ, որպես նախարար, շատ Եմ կարևորում հանցավոր վարքագիծ ունեցող անձանց դեմ պայքարը»,-գրում է թերթը:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause