«Ասել է՝ մաման կլացացնեմ.Քոչարյանը շարունակում է իրենից ներկայացնել վտանգ». Սեդա Սաֆարյան

«Կան ցուցմունքներ, որոնք չեմ հրապարակելու, բայց երբ ժամանակը գա՝ կասեմ:

Երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն չենթարկվող մարդուն ասում է մաման կլացացնեմ, դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հասարակության համար և այս գործի քննության արդարամիտ լինելու առումով իրենից ներկայացնել վտանգ»,-այսօր Վերաքննիչի որոշման հրապարակումից հետո ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած վճիռն արդար է. «Լավ է, որ ինքն իր որոշումներով չի կաշկանդվել»,-ընդգծեց նա:

 

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause