Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Արարատում տեղի ունեցած վթարից

Առողջապահության նախարարությունը Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն է հայտնել:

«Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը Արարատի բժշկական կենտրոն: Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/913825/

Like this post? Please share to your friends:
Prends ta pause