Առաջին ծիծեռնակը. ով է հաջորդը

Տեղեկություն է տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սոււրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: Դա տեղի է ունեցել Հայբիզնեսբանկի պահանջով, որից Սուրիկ Խաչատրյանը 2017-ի հուլիսին վերցրել է 1 միլիոն դոլար վարկ՝ մեկ տարի անց մարելու պարտավորությամբ, սակայն չի կատարել պարտավորությունը: Բանկը դիմել է դատարան, որից հետո դատավճռով Լիսկան ճանաչվել է սնանկ, իսկ նրան պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

Հետաքրքիր է, արդյոք դա վերաբերում է նաեւ Մոնումենտի բարձունքի նրա դղյակին, եթե իհարկե դա նրա անունով է:Картинки по запросу Սուրիկ Խաչատրյանը

Ինչպիսի հետագա զարգացում կստանա գործը: Լիսկան կբողոքարկի՞ դատարանի որոշումը, թե՞ կնախընտրի ճանաչվել սնանկ, հաշվի առնելով այն, որ շատ դեպքերում սուբյեկտները գիտակցաբար են գնում սնանկության՝ խուսափելով ավելի կոշտ պատասխանատվությունից կամ պատասխանատվության շղթայից:

Պատմությունն ուշագրավ է Հայաստանի հետհեղափոխական իրավիճակի առանցքային խնդիրներից մեկի՝ իշխանության եւ բիզնեսի սերտաճման հետեւանքով նախկինում կուտակած կապիտալի վարքագծի եւ կառավարման, այդ թվում հանրությունից խլված միջոցները հանրությանը վերադարձնելու համատեքստում:

Սուրիկ Խաչատրյանը նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, որն իշխանության շնորհիվ դարձել է խոշոր կապիտալիստ: Ընդ որում, այդ «դառնալու» մեթոդները եղել են ամենատարբեր: Օրինակ, անգամ նախկին իշխանության շրջանում՝ ինչ-ինչ պատճառով շնորհազրկումով պաշտոնից հեռացվելուց հետո պարզվում էր, որ այդ արդեն նախկին պաշտոնյաներն ունեն իրենց դղյակների եւ ամառանոցների կոմունալ ծառայությունների, գազի, լույսի, ջրի համար համար կուտակած հսկայական պարտքեր: Պաշտոնյայի կարգավիճակում նրանք ուղղակի չեն վճարել կոմունալների համար, եւ այդ պարտքը նրանց ներկայացվում էր շնորհազրկումից հետո:Картинки по запросу Սուրիկ Խաչատրյանը

Հեղափոխությունից հետո նաեւ պարզվեց, թեեւ այդ մասին հանրությունը գիտեր նաե դրանից առաջ, որ մի շարք խոշոր պաշտոնյաներ չեն վճարել նաեւ իրենց ունեցած հսկա այգիների ոռոգման համար, եւ ավելին՝ անգամ այգիները որեւէ տեղ գրանցված չեն եղել:

Այդպիսով, կարո՞ղ էին արդյոք համակարգի զոհ դառնալ նաեւ բանկերը, երբ իշխանություն կրողները բանկերից կարող էին վերցնել ոչ փոքր վարկեր, տարբեր նպատակների համար, եւ հետո օգտագործելով տարբեր կապեր ու նաեւ ազդեցություն դատարանների վրա՝ չվերադարձնել այդ պարտքերը:

Լիսկայի պատմությունը միա՞կն է, թե՞ այդ պատմություններն այնքան շատ են եւ նաեւ դրանք են, որ կազմել են Հայաստանում բանկային համակարգի գործունեության բարձր ռիսկայնությունը, ինչի հետեւանքով Հայաստանում բարձր են եղել բանկային ծառայությունների տոկոսները, ազդելով տնտեսության իրական հատվածի եւ բանկերի արդյունավետ կապի վրա:

Արդյոք բանկերի ռիսկը չի եղել այն, որ այս կամ այն խոշոր պաշտոնյան կվերցներ խոշոր վարկ, հետո այն չէր վերադարձնի՝ գործի դնելով իր համակարգային ազդեցությունն ու բանկին զրկելով վարկը օրինական ճանապարհով հետ ստանալու հնարավորությունից, այսպես ասած սպառնալով այլեւայլ խնդիրներով:

Այլ կերպ ասած, կա՞ հավանականություն տարբերակի, երբ իշխած համակարգը հարստացել է ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաեւ բանկերի միջոցով, որոնք էլ հետո ստիպված են եղել համակարգի բնույթից իրենց համար բխող ռիսկերը չեզոքացնել շարքային քաղաքացիների եւ ոչ համակարգային բիզնեսի համար բարձր տոկոսներ սահմանելով, որպեսզի կառավարեն իրենց սնանկացման վտանգներն ու ֆինանսական համակարգի փլուզման ռիսկերը:

Կա՞ն Հայաստանում այլ բանկեր, որոնցից խոշոր վարկեր են վերցրել նախկին իշխող համակարգի այս կամ այն օդիոզ դեմքերն ու չեն վերադարձրել: Կհետեւե՞ն այլ բանկերի դատական հայցեր ընդդեմ նախկին խոշոր օդիոզ դեմքերի: Թե՞ Լիսկան եւ նախկին համակարգը կպաշտպանվեն դատական մյուս ատյաններում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Like this post? Please share to your friends:
Prends ta pause