Աննա Հակոբյանը անդրադարձել է որդու՝ Հայաստան տեղափոխվելուն

Աննա Հակոբյանը՝ որդու՝ Հայաստան տեղափոխվելու...

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու են որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել Հայաստան և երբ է նա վերադառնալու Արցախ, հայտարարեց, որ իր որդին մյուս զինվորների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների: Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է Արցախ:

Հակոբյանը նշեց՝ որդու Հայաստան գալը կապ չունի ինչ-որ իրավիճակի հետ. «Աշոտը շարունակելու է ծառայել Արցախում: Նա դեռ մեկ տարի ծառայելու է և գուցե հետագայում ևս ժամանակավոր տեղափոխվի այլ զորամաս՝ ինչպես լինում է մյուս զինծառայողների դեպքում: Իմ որդին ծառայում է մյուս զինվորների նման: Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուս զինվորների ծառայությունից»:

Հարցին, թե Երևանում եղած ընթացքում եղել են արդյո՞ք օրեր, որ Աշոտ Փաշինյանը եղել է տանը, ոչ թե զորամասում, Հակոբյանն ասաց. «Ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը»:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause