Այս շքեղ հարսանեկան զգեստը մեծ գաղտնիք է թաքցնում. իրականությունը դժվար է գուշակել

Յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանեկան զգեստ հագնելու մասին: Ժամանակակից դիզայներները անընդմեջ հարսանեկան զգեստների նոր հավաքածուներ են ներկայացնում: Այդ զգեստները կարող են գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հարսիկին: Սակայն զգեստը, որի մասին կխոսենք հիմա, այնքան էլ սովորական չէ:

Բացի նրանից, որ զգեստի հեղինակները այս հիասքանչ և մանրակրկիտ աշխատանքի մեջ ներդրել են ամբողջ հոգին, այն թաքցնում է մեծ գաղտնիք, որը յուրաքանչյուրը չէ, որ կարող է գուշակել:

Գուցե՞ արդեն գուշակել եք:

Ծանոթացեք, նրանք Էմմա Ջեյնն ու Մարկ Տումանգն են: Նրանք ոչ թե հայտնի դիզայներներ են, այլ ամենատաղանդավոր հրուշակագործները: Հենց նրանք են ստեղծել հարսանեկան զգեստի տեսքով տորթը:

Բոլոր տարրերը ձեռքով են արված, առանց նորաձև սննդային 3D-տպագրման և այլ խորամանկությունների: Հրուշակագործները կիրառել են տեխնիկա, որի օգնությամբ ջնարակը կարելի է այնպես լցնել, որ այն նմանվի կարած կտորի:

Ամեն մի ծաղիկ ձեռքով է պատրաստված:

Տորթը պատրաստել էին Լոնդոնում՝ «Cake International show» խոհանոցային շոուի համար: Այսպիսի գեղեցկությունը նույնիսկ ափսոս է կտրել, համամի՞տ եք:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause